Главная » Статьи » Marzer

Արարատի մարզ
Արարատ
Քարտեզ
դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
Մարզկենտրոն Արտաշատ
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյան
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 121995[1]
Տարածաշրջանները Արարատի շրջան
Արտաշատի շրջան
Մասիսի շրջան[1]
Քաղաքային համայնքների թիվ 4[1]
Գյուղական համայնքների թիվ 93[1]
Գյուղական բնակավայրերի թիվ 94[1]
ՎիՃակագրություն
Տարածք
 - Ընդհանուր |
 - Ցամաք
 - Ջուր

2,096[1] կմ² |
2,010 կմ²
 կմ²,
Բնակչություն
 - (01.01.2002)
 - խտություն

311․400[1]
148.6/կմ² 
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4

0601-0823
AM.AR
AM02
Կայք: ararat.mtaes.am

Արարատը Հայաստանի  Հանրապետության   մարզերից մեկն է։ Մարզկենտրոնն 

Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության      հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից  սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից ՝ Երևանին ու Կոտայքի մարզին,  արևելքից Գեղարքունիքի և                          Վայոց Ձորի մարզերին, հարավից ՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։

Բնական պայմանները

Արարատի մարզի հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթանէ։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածն է։ Արևելքում Մժկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում էՈւրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, ԿոտուցԽոսրովասարլեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։

Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։

Մարզի խոշոր գետերն են ԱրաքսըՀրազդանըԱզատըՎեդին։ Համեմատաբար փոքր գետերից են ԱրածոնՉորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն(Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Արարատի մարզում տարածված են ՀՀ-ում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ։ Բայց սրանցից հիմնականներն են կիսաանապատային (Արարատյան հարթավայրում), չոր տափաստանային (միջին բարձրության լեռներում), ալպյան (Գեղամա լեռնաշղթայի լանջերին)։

Պայմանավորված Հայկական լեռնաշխարհի լեռնային մակերևույթով՝ այս ամբողջ տարածաշրջանում՝ այդ թվում Արարատի մարզում, կլիման ենթակա է վերընթաց գոտիականության։ Մասնավորապես այս մարզում առկա են ՀՀ-ում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը, որոնք հարթավայրային շրջաններից մինչև լեռնային շրջաններ իրար հաջորդում են հետևյալ հաջորդականությամբ.

  • չոր խիստ ցամաքային
  • չոր ցամաքային
  • չափավոր ցամաքային
  • բարեխառն
  • ցուրտ լեռնային
  • ձյունամերձ

Ջրագրությունը

Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին։ Նրա տարածքով են անցնում Հրազդան գետն իր ստորին հոսանքով, իսկ ԱզատՎեդի և Արածո գետը՝ ամբողջ ընթացքով՝ ակունքից գետաբերան։ Մի քանի տասնյակ գետակներ էլ ամռանը բոլորովին ցամաքում են։ Գետերից միայն Արածո գետն է, որ իր ստորին հոսանքում անցնում է ՀՀ-ից դուրս։ Մնացած գետերի ջրերն ամռանը լիարժեք օգտագործվում են ոռոգման կարիքների համար։ Սնումը ձնհալքային, անձրևաջրային, վարարում են ապրիլ-մայիս ամիսներին։ Ոռոգման նպատակով Ազատ գետի վրա կառուցվել է համանուն ջրամբարը, Արածո գետի վրա՝ Զանգակատան ջրամբարն է Հորթուն բնակատեղիի մոտ։ Մարզում կառուցվել է Կախանովի և Արտաշատի ջրանցքները 19-20- րդ դարերում։ Կախանովի ջրանցքը կառուցվել է 1870-1874 թվականներին Անդրկովկասյան փոստային օկրուգի պետ գեներալ Ն.Ն.Կախանովի նախաձեռնությամբ դեռևս հնագույն ժամանակներից գոյություն ունեցող ջրանցքի ընթացքով։ 1870 թվականին Կախանովը Արազդայանի (Երասխավան) կիսաանապատները 65 տարով վարձակալեց՝ նպատակ ունենալով այնտեղ զբաղվել շաքարի ճակնդեղի մշակությամբ։ 1874 թվականի նոյեմբերի 5-ին շինարարությունն ավարտվեց։ Ջրանցքն ունի 36 կմ երկարություն։ Այն վերակառուցվել է 1930 թվականին։ Արտաշատի ջրանցքը կառուցվել է 1930 թվականին։ Սկիզբ է առնում Հրազդան գետի ձախ ափից՝ Երևանի տարածքում, ունի 61 կմ երկարություն։ Վեդի գետն ու իր Քարաղբյուր, Շաղափ վտակներն ունեն տեղական ոռոգիչ նշանակություն։ Մարզի հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով կառուցված են Մխչյանի, Ազատի, Արմաշի, Քաղցրաշենի, Մասիսի, Արազափի խոշոր ջրհան կայանները։

Տնտեսություն

Արարատի մարզը տնտեսապես ՀՀ ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են խաղողիծիրանի,դեղձի այգիները, մշակվում են նաև կեռասսալորխնձորտանձ և այլն։ Մարզի հիմնական մշակաբույսերն են ձմերուկսեխլոլիկվարունգլոբիսիսեռկանաչ պղպեղ,սմբուկցորեն։ Երկրագործությունը 90 տոկոսով ոռոգովի է։ Այդ նպատակով օգտագործվում է ինչպես գետերի ջրերը՝ իրենց ջրանցքներով, այնպես էլ արտեզյան հորերի ջրերը։ Լեռնային հատվածներում զարգացած է նաև անասնապահությունը՝ հիմնականում ոչխարաբուծություն, ավելի քիչ՝ խոշոր եղջերավոր անասնապահություն։ Արարատի մարզի արդյունաբերությունում, կարևոր տեղ ունի լեռնահանքային արդյունաբերությունը։ Արարատ քաղաքի մոտ արդյունահանվում է տրավերտինկրաքարավազ, մարզի այլ հատվածներում նույնպես կան տրավերտինի, ավազի, մարմարի ,բազալտի հանքեր։ Կան հանքային ջրեր՝ Արարատ և Վեդի։ Մետաղական հանածոների արդյունաբերական պաշարներ չկան։ Շատ մեծ է սննդի արդյունաբերությաննշանակությունը։ Գոյություն ունեն մի շարք գործարաններ, որոնք զբաղվում են մարզում արտադրված գյուղմթերքի վերամշակմամբ՝ մուրաբաների, բնական հյութերի, պահածոների, տոմատի մածուկների արտադրությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

 
Խոր Վիրապ վանական համալիր
 
Ուրցաձոր, Հովհաննես Կարապետի վանք

 

Արարատի մարզի պատմամշակութային հուշարձաններից են Լուսառատ գյուղից 1,6 կմ հյուս-արմ գտնվող բլուրների վրա տեղադրված Խոր Վիրապ վանական համալիրը և Արտաշատ հնավայրըԴվին հնավայրը՝ Հնաբերդ և Վերին Արտաշատ գյուղերի միջև ընկած բլրի վրա, Տափի բերդը՝ ամրոցը եկեղեցիով (որը կոչվում է Գևորգ Մարզպետունու անունով)՝  Ուրցաձոր գյուղից 6-6,8 կմ հյուսիս-արևելք, Հավուց Թառ վանական համալիրը՝ Գառնիգյուղից 2,8-3,4 կմ արևելք, XII դարի Սուրբ Կարապետ վանքը՝ Լանջառ գյուղից 5,7-6,3 կմ հյուսիս-արևմուտք , Կաքավաբերդը  (Գեղիի կամ Քեղիի բերդ)՝  Գառնի գյուղից 12,3-13 կմ հարավ -արևելք , Աղջոց վանքը ՝ Գառնի գյուղից   6,1 - 6,5  կմ հարավ-արևելք։

Категория: Marzer | Добавил: my_name_is_gor (15.06.2016)
Просмотров: 1646 | Теги: Ararart, Արարատ, Հայաստանի, Armup, travel, մարզ, Hiking | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar