Главная » Статьи » Hushardzanner » Bnakan

Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ)

Սմբատաբերդ

 
 
Սմբատաբերդ
Smbataberd.jpg
Սմբատաբերդի պատերը
##Սմբատաբերդ (Հայաստան)
Red pog.svg
 
 
Տիպ բերդ
Կոորդինատներ 39.8717588° հս․. լ. 45.3384196° ավ. ե.Կոորդինատներ39.8717588° հս․. լ. 45.3384196° ավ. ե.
Տեղագրություն Հայաստան Վայոց ձորի մարզ,Հայաստան
Կառուցված Ամենայն հավանականության կառուցվել է 5-րդ դարում։

Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։

 


Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը։ Դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անուն
ը

Категория: Bnakan | Добавил: my_name_is_gor (15.06.2016)
Просмотров: 652 | Теги: Tsakhats Kar, Hiking, Berd, բերդ, Smbataberd, Ցաղաց Քար, travel, Սմբատաբերդ, Armup, Armenia | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar