Главная » Статьи » Hushardzanner » Mardacin

Ցախաց քարի վանք, Ցախաց քար

Language / Լեզու  

 

            Ցաղաց քարի վանական համալիր 10-13-րդ դարեր Ցաղաց քար վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից մոտ 6կմ դեպի հյուսիս արևելք, բարձրավանդակի վրա:

           Բաղկացած է երկու խմբից, որոնք իրարից հեռու են 200մ: Ցաղաց քարի արևմտյան խմբի գլխավոր եկեղեցին կոչվում է սբ. Աստվածածին, որը կառուցվել է Սմբատ Բագրատունու օրոք` 10-րդ դարում: Հուշարձանախմբի հաջորդը ս. Հովհաննես անունով միանավ թաղակապ եկեղեցին է` շարված բազալտե կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Եկեղեցու արևելյան որմին փորագրված է թվական` ՆԼԸ (989թ.): Արևմտյան որմին փորագրված արձանագրությունը հաղորդում է 1222թ. եկեղեցին վերանորոgելու մասին: Ս. Կարապետ Ցաղաց քարի արևելյան խմբի gլխավոր եկեղեցին կոչվում է ս. Կարապետ: Կառուցվել է 1041թ.-ին Վարդիկ վանահոր հովանավորությամբ: Գմբեթավոր այս չքնաղ հուշարձանը լավագույններից է Հայաստանում, այն կառուցված է բազալտի զանգվածեղ սրբատաշ քարերով: Ս. Կարապետի հարավային միակ մուտքի ճակատային քարը հարդարված է խաղողի ու նռան քանդակներով: Հյուսածո քանդակների կատարելությամբ աչքի են ընկնում եկեղեցու արևելյան և արևմտյան պատուհանների շրջանակները: Արևելյան պատի տակ ընկած է մի քանդակ, որը ներկայացնում է թևատարած արծիվ` մագիլներում խոյ կամ գառ բռնած (նշան` տարածքը Սյունյաց գահերեց իշխաններին պատկանելու վերաբերյալ): Ս. Կարապետի հյուիսային որմի վերին մասում զետեղված է մի ուրիշ զինանշան ներկայացնող բարձրաքանդակ, որը պատկերում է առյուծի, եզան կամ ցուլի մենամարտ: Քանդակը Վայոց ձորի Վասակյան ճյուղի ներկայացուցիչների ժառանգական խորհրդանիշներից մեկն է:

          Խմբի հաջորդ կառույցը սբ.Նշան երկհարկանի դամբարան եկեղեցին է: Կառույցի առաջին հարկում ուղղանկյուն-քառանկյուն հատակագծով և պայտաձև խորանով եկեղեցին է: Արևմտյան մասում գավիթն է: Երկրորդ հարկում`գավիթի վրա փոքրիկ մատուռ-աղոթարանն է: Կառույցի արևմտյան ճակատը զարդարում են զույգ գեղաքանդակ խաչքարերը: Ս. Նշանը իր տիպի մեջ հայտնի ամենավաղ կառույցն է Սյունիքում: Ցաղաց Քարի հուշարձանախմբի շուրջը տարածվում է 10-17-րդ դարերի գերեզմանատունը` բազմաթիվ խաչքարերով և տապանաքարերով:

 

 Կոորդինատներ 

39.8950° հս․. լ.  5.3569° ավ. ե. 

39.8950° հս․. լ.  45.3569° ավ. ե.

Категория: Mardacin | Добавил: my_name_is_gor (16.06.2016)
Просмотров: 619 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
avatar