21:50 Հայաստանի 10 բերդ- ամրոցներ, որոնք պետք է տեսնել . |
Հայաստանի 10 բերդ- ամրոցներ, որոնք պետք է տեսնել .
Սմբատաբերդ(Ցաղաց Քարի բերդ)՝ ամենայն հավանականությամբ կառուցվել է 5-րդ դարում: Վայոց Ձորի Արտաբույնք գյուղից արևելք է գտնվում: Ռազմական բերդ- ամրոց, որը բավականին լավ պահպանվել է միչ օրս:
Բջնի բերդ՝ 9- 10 –րդ դարեր: Գտնվում է Կոտայքի մարզի Բջնի գյուղում:
Սպիտակ բերդ- ամրոց՝ մ.թ.ա 2րդ- 1- ին հզմ: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հյուսիս- արևմտյան ափին:
Մայրաբերդ՝ Պատերի հաստությունը հասնում է 2մ, իսկ բարձրությունը` 9մ: Շուշիի պաշտպանության ժամանակ բազմիցս հզոր վահան են եղել: Արցախ, Շուշի:
Ցլիկ Ամրամի բերդ՝ 10- րդ դրաում է կառուցվել, Աշոտ Երկաթի կողմից: Գտնվում է Տավուշի մարզում, Բրեդ քաղաքի ծայրամասում: Կիսաքանդ վիճակում է:
Աղջկա Բերդ՝ Ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև պահպանվել է նրա ամբողջականությունը: Գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքից 16 կմ հարավ- արևմուտք:
Խոխանաբերդ՝ 13- րդ դար: Գտնվում է Արցախի Ներքին Խաչեն գավառում: Հասան Ջալալյանների գլխավոր ամրոցն էր:
Բոլորաբերդ. գտնվում է Վայոց Ձորի մարզում, Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս: Պահպանվել են պարիսպը և բուրգերը:
Լոռի բերդ- քաղաք՝ 10- 11 –րդ դարեր: Գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 5 կմ դեպի հարավ- արևելք:
«Ղալաչա» ամրոց՝ մ.թ.ա 2-րդ հզմ: Կիկլոպյան այս կառույցը Արագածոտնի մարզի Հին Նիգատուն Գյուղի ամրոցն է: |
|
Всего комментариев: 0 | |