Главная » 2016 » Июнь » 13 » ԼԵԳԵՆԴ- ԱՄՐՈՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ 08.06.16
18:59
ԼԵԳԵՆԴ- ԱՄՐՈՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ 08.06.16

        Հունիսի ութին էքսպեդիցիոն արշավ եղավ դեպի Արագածոտնի մարզի Հին Նիգատուն գյուղի ամրոց «Ղալաչա», այն բանից հետո, երբ ուսումնասիրում էինք Արագածոտնի մարզի պատմական, բնական հուշարձանները: Նիգատուն գյուղը Արտաշավան գյուղից 3,5 կմ հյուսիս-արևմուտքում է, Նիգատուն գետի վերնագավառում: 
       «Գյուղի արևմտյան մասում է գտնվում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի «Նիգատուն» ամրոցը: Ամրոցը մ.թ.ա 2-րդ հզ է վերագրվում» (այլ անվանումով ամրոցը կոչվում է նաև Ղալաչա՝ Նիգատուն գյուղի մեկ ուրիշ անունով) . այս մեկ տող ինֆորմացիայի հիման վրա կայացավ այցը: Ամրոցից մնացել է պահպանված մեկ պատ, ուշադիր նայելու դեպքում նկատվում են հսկայական կառույցի հիմքերը:
«Նիգատուն» ամրոցը բանալի է հաջորդ բերդ- ամրոցը գտնելու- տեսնելու...

      Այցելեցինք նաև Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանք՝ կառուցումը սկսվել է 7-րդ դարում, եղել է հոգևոր կրթության կարևորագույն կենտրոններից մեկը: Կիսաքանդ վիճակում է:

Просмотров: 700 | Добавил: my_name_is_gor | Теги: Հին Նիգատուն, Aragacotn Expedition, արշավ, էքսպեդիցիոն, Old Nigaton, travel, Armenia, Ղալաչա, Արագածոտն, Ghalanchya | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
avatar