20:34 Վանիս Քվաբեբի, Վարձիա քարանձավային քաղաք |
Վրաստան. Վարձիա քարանձավային քաղաք Վանիս Քվաբեբի Խերթվիզի միջնադարյան ամրոց
Վարձիա քարանձավային քաղաքն ունի 800 տարվա պատմություն: Այս ապահով քաղաքը կառուցվել է Թամար թագուհու օրոք, երբ թագուհին դեռ 25 տարեկան էր մեկ տարի գահին: Ըստ լեգենդի փոքրիկ Թամարը կորում է այս լեռներում հետագայում Վարձիան կառուցվում է Ասպինձա քաղաքի մոտակայքում իր ապահով տեղանքի պատճառով թշնամիներից պաշտպանվելու համար: Կառուցվել է 13 մակարդակ բնական քարանձավներով: Այստեղ տեղավորվում էին մետ 6000 եկեղեցականներ ու փախստականներ: 13 րդ դարում երկրաշարժից կիսավեր դարձավ: Ներկայումս մի հատվածում բնակվում են հօգեւորականներ:
Վանիս Քվաբեբին (թարգ Վանիի քարանձավները) քարանձավային վանք է Սամցխե- Ջավախք երկրամասում: Վանքի կառույցներիգ ուշագրավ են գմբեթավոր, վիմափոր տաճարը, որը 12- րդ դարում վերակառուցել է Իչքիթը` Գուրգենի որդին: Մասամբ պահպանված են հորիզոնական, գրեթե ուղղահայաց սանդղավոր թունելների համակարգը, կիսավիմափոր եկեղեցին, ջրատար կավե խողովակներ: Սկզբում սա եղել է զուտ արական վանք, սակայն հետագայում կանանց նույնպես թույլատրվել է նույն վանքում ունենալ կացարաններ: Խերտվիզը ամենահին և ամենաֆունկցիոնալ ռազմական կառույցն է ողջ միջնադարյան Վրաստանի պատմության մեջ`կ առուցվել է 985 թ. Ջավախքում, բարձր ժայռապատ բլուրի վրա , Կուր և Փարվանա գետերի միախառնման վայրում : X – XI դդ. Այն Ջավախք գավառի կենտրոնն էր. XIIդդ Խերթվիզը վերածվում է քաղաքի: XIII դ ավերվում մոնղոլների կողմից: |
|
Всего комментариев: 0 | |